USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում հունիսի 19–20–ը կանցկացվի DigiTec 2015 8–րդ ամենամյա բիզնես ֆորումը

15.05.2015, 21:35
Երևանում հունիսի 19–20–ը կանցկացվի DigiTec 2015 8–րդ ամենամյա բիզնես ֆորումը «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո, ուրբաթ տեղեկացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։
Երևանում հունիսի 19–20–ը կանցկացվի DigiTec 2015 8–րդ ամենամյա բիզնես ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում հունիսի 19–20–ը կանցկացվի DigiTec 2015 8–րդ ամենամյա բիզնես ֆորումը «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո, ուրբաթ տեղեկացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։

Ֆորումի նպատակն է աջակցել գործարար ոլորտի զարգացմանը, ստեղծել արդյունավետ պայմաններ արդի տեխնոլոգիական լուծումների ծանոթացման և  փոխանակման համար:

Երկօրյա բիզնես ֆորումի ընթացքում կլինեն լիագումար նիստեր, գործարար ներկայացումներ,  ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ` տեղական ու միջազգային գործարար համայնքի, փորձագետների և պետական մարմինների մասնակցությամբ:

Այս տարվա ֆորումի թեմաներն են՝ տուրիզմ, առևտուր, գյուղատնտեսություն, շինարարություն ու հանքաարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ, էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն և տրանսպորտ:

Այս տարի ֆորումի ժամանակ առաջին անգամ կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն:

Ինչպես նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, այսօր արտասահմանյան և դրանց ամենևին էլ չզիջող հայկական ՏՏ ընկերություններն առաջարկում են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ արդյունավետ բիզնեսի կառավարման համար:

«Խելացի գործարարներն ու ղեկավարները լավ գիտակցում են, որ ձեռներեցության և, առհասարակ, աշխատանքի կառավարման արդյունավետությունն ու անվտանգությունը մեծապես կախված է  նաև տեխնոլոգիական լուծումների կիրառումից», – ասել է Վարդանյանը։

Նա նաև նշել է, որ DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա  ռեալ գնահատելու ստեղծված պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունն ու որակը:

DigiTec բիզնես ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին օպտիմալ տեխնոլոգիական լուծումների որոնման հարցում, ինչպես նաև օգնել տեխնոլոգիական ընկերություններին միևնույն հարթակի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու և պոտենցիալ հաճախորդներին սեփական մշակումները ներկայացնելու հարցում։

Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline)։ Բիզնես ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի բիզնես–ֆորումին որպես հովանավոր միացել են նաև «ARinteg» ռուսական ընկերությունն ու Կոնվերս բանկը։

DigiTec բիզնես ֆորումի ինֆորմացիոն հովանավորն է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը։

Հայաստանի ինֆորմացիան տեխնոլոգիաների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին` ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու նպատակով։–0–