USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Վիվա–ՄՏՍ–ը ներկայացնում է «Data 4000». Ինտերնետային սակագնային պլան՝ հատուկ Հայաստանի մարզերի համար

20.11.2020, 19:05
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար
Վիվա–ՄՏՍ–ը ներկայացնում է «Data 4000». Ինտերնետային սակագնային պլան՝ հատուկ Հայաստանի մարզերի համար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար, հաղորդում է Վիվա–ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը:

Բաժանորդագրվելով «Data 4000» ինտերնետային սակագնային պլանին՝ բաժանորդը ֆիքսված 4000 դրամ ամսավճարի դիմաց ստանում է 50 ԳԲ գերարագ ինտերնետ-փաթեթ: Նախքան ակտիվացված փաթեթի վավերականության ժամկետի ավարտը ինտերնետը սպառելու դեպքում ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ 1000 դրամի դիմաց:

Ի դեպ, «Data 4000» սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս «Huawei» E5576-320 երթուղիչը կամ «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 մոդեմը տրամադրվում է անվճար: Իսկ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում անվճար կարելի է ստանալ «Huawei B311-221 LTE» երթուղիչը:

Օգտագործած ՄԲ ստուգում

Քարտի հաշիվը և օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալում կամ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածում։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։-0-