USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են 2.000 ԱՄՆ դոլար մրցանակի արժանացած «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին

30.08.2019, 13:24
Անահիտ Պետրոսյանը պարգևատրվում է 2.000 ԱՄՆ դոլար իր յուրօրինակ ստեղծագործական մոտեցման համար։
Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են 2.000 ԱՄՆ դոլար մրցանակի արժանացած «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին և եզրափակիչ 10 մասնակիցներին։ 2.000 ԱՄՆ դոլարի մրցանակը շնորհվում է Անահիտ Պետրոսյանին «Creative Armenia» մտացածին ֆիլմի իր տպավորիչ պաստառի համար։ Եզրափակիչ տասնյակում են Անաստասիա Կարապետյանը, Արտուշ Կոշտոյանը, Հռիփսիմե Մինասյանը, Թենի Խաչատուրովը, Մարիա Գեւորգյանը, Նատալի Մկրտումյանը, Նվարդ Ասատրյանը, Սիլվա Հարությունյանը և Սիրանուշ Մկրտչյանը։ Հայտնում է ընկերության մամուլի ծառայւթյունը:

«Մենք հիացած եւ զարմացած ենք հնարամիտ պաստառների շարքով, որոնք ստեղծվել են այս մարտահրավերի շրջանակներում», — նշել է Creative Armenia-ի փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դրանք ապացուցում են, որ Creative Armenia-ն բազում շերտեր է պարունակում»։

«Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերը Creative Armenia-ի եւ Ucom-ի արդեն երկրորդ գործակցությունն է՝ «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերից հետո։ Հաջորդ ստեղծարար մարտահրավերի մեկնարկը կհայտարարվի շուտով։

«Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարարական ոգին։ Հայաստանին իսկապես ավելի շատ ստեղծարար մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ պարզապես սպառողներ, նախաձեռնող և իրականացնող մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ ժամանցն ապրելակերպ համարող հասարակություն», — ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Ես ուրախ եմ, որ նոր սերունդն արդարացնում է հույսերը»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

Մարտահրավերներին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք՝ https://www.creativearmenia.org/challenges։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-