COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով և այն արդեն հասանելի է COMBO՝ 4-ը 1-ում ծառայությունների փաթեթով:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, միանալով COMBO մարզային փաթեթին՝ բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական ընդամենը 7990 դրամով: Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի, ինչպես նաև YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից:
«Ավելին, բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման և բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Beeline-ը մշտապես զարգացնում է իր ծառայությունները, հատկապես համակցված առաջարկները, որոնք շատ պահանջված են մեր բաժանորդների շրջանում և թույլ են տալիս առավելագույնս օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Դրանք օր օրի դառնում են էլ ավելի պարզ, հարմար և շահավետ։ Վստահ եմ, մարզերի մեր բնակիչները կգնահատեն այս փոփոխությունները և սիրով կօգտվեն նոր ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–