USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ցանցահենները պրեմիերայից մեկ օր առաջ ցանցում «Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանի դրվագներ են տեղադրել

13.04.2015, 17:35
«Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին չորս դրվագները հայտնվել են ցանցահենային ֆայլափոխանակող կայքերում պաշտոնական ծանուցումից մեկ օր առաջ։
Ցանցահենները պրեմիերայից մեկ օր առաջ ցանցում «Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանի դրվագներ են տեղադրել

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին չորս դրվագները հայտնվել են ցանցահենային ֆայլափոխանակող կայքերում պաշտոնական ծանուցումից մեկ օր առաջ։

Դրվագների տեսագրություններ են նկատվել, մասնավորապես, Pirate Bay և KickassTorrents ռեսուրսներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԲԻԲԻՍԻ–ին։

«Գահերի խաղի» վերջնական մոնտաժի պրոդյուսեր Գրեգ Սփենսը դեռևս մեկ շաբաթ առաջ մտավախություն էր արտահայտել նկարահանված նյութի հնարավոր արտահոսքի վերաբերյալ, որը ֆայլերի տեսքով ուղարկվել է հատուկ էֆեկտների տարբեր ստուդիաների։ Որպես պաշտպանիչ քայլեր ֆայլերը նշվել են թվային ջրանիշներով, իսկ դրանց հետ աշխատող մասնագետները պարտավորված են եղել գրավոր հաստատել դրանց ոչնչացումը։

Հայտնի շոուի հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա երկուշաբթի երեկոյան։

«Գահերի խաղը» Ջորջ Մարտինի` 1996 թվականից մինչ օրս հրատարակվող «Սառույցի և Բոցի ձոն» անավարտ ֆենտեզի–սագայի էկրանավորումն է։ «Գահերի խաղի» պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլին։ Սերիալն ունի տասն «Էմմի», «Ոսկե գլոբուս» և տասնյակ այլ պարգևներ։ -0-