USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Բնապահպանական և ընդերքօգտագործման վճարումների մասին հաշվետվությունները Հայաստանում հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով

22.01.2015, 15:54
Բնապահպանական և ընդերքօգտագործման վճարումների մասին հաշվետվությունները Հայաստանում հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Բնապահպանական և ընդերքօգտագործման վճարումների մասին հաշվետվությունները Հայաստանում հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/.  Բնապահպանական և ընդերքօգտագործման վճարումների մասին հաշվետվությունները Հայաստանում հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ 

Ըստ նրա, դրա համար կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական և ընդերքօգտագործման վճարումների մասին» օրենքի փոփոխությունների կատարմանը։ 

Նա նշեց, որ այսօր դա միակ ուղղությունն է, որը չի նախատեսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օրենսդրական կարգավորում։ 

«Այս պահին պետական կառավարման տարբեր կառույցներում հաշվետվությունները ներկայացվում են թղթային տարբերակով ։ Փոփոխությունների նպատակն է էլեկտրոնային ընդհանուր հարթակի ստեղծումը, ուր կներկայացվեն հաշվետվությունները, և բոլոր շահագրգիռ գերատեսչությունները կկարողանան օգտագործել ներկայացրած տեղեկությունը»,– ասաց Միրումյանը։ -0-