USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Նոր հնարավորություններ Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայության միջոցով

26.11.2015, 13:48
Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել հետ զանգելու հարցման հաղորդագրոթյուն արտերկրի բջջային և ֆիքսված ցանցերի բաժանորդներին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
 Նոր հնարավորություններ Beeline-ի  «Զանգիր ինձ+» ծառայության միջոցով

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել հետ զանգելու հարցման հաղորդագրոթյուն արտերկրի բջջային և ֆիքսված ցանցերի բաժանորդներին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Beeline բջջայի կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ուղարկել հարցում նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները` եթե հեռախոսահամարն անջատված կամ արգելափակված չէ: Ծառայությունն անվճար է: Հարցումների թվի սահմանափակում չկա:

 «Զանգիր ինձ+» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *99*(բաժանորդի հեռախոսահամարը), ում ուղղված է հարցումը, և սեղմել զանգի կոճակը: Բաժանորդի հեռախոսահամարը, ում ուղղված է հարցումը, մուտքագրվում է միջազգային ձևաչափով` 00 + երկրի կոդ + բաժանորդի հեռախոսահամարը:

 Հաջող հարցման դեպքում բաժանորդը ստանում է հետևյալ հաղորդագրությունը. «Ձեր հարցումն ընդունված է: Շնորհակալություն զանգի համար», իսկ բաժանորդը, ում ուղարկվել է հարցումը, ստանում է ծանուցում բաց թողնված զանգի մասին:

 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-