Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000»: Փաթեթները հասանելի են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար. այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի մեծ փաթեթ, հայտնում է ընկերության մամոլի ծառայությունը։
«Սմարթ 15000»-ն ամսական 15000 դրամ բաժանորդավճարի դիմաց առաջարկում է 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, 700 րոպե՝ Հայաստանի այլ ցանցերին, Արցախ, ԱՄՆ և Կանադա, Ռուսաստանի այլ ցանցեր զանգահարելու համար, ինչպես նաև 50000 ՄԲ շարժական ինտերնետ, 1000 SMS հաղորդագրություն և 100 BeeTV ալիք։ «Սմարթ 9500» և «Սմարթ 12000» փաթեթների բաժանորդներն ամսական ստանալու են կրկին 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, համապատասխանաբար 500 և 600 րոպե Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի և Կանադայի, Ռուսաստանի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև 20000 ՄԲ և 30000 ՄԲ շարժական ինտերնետ։
«Սմարթ» սակագնային փաթեթներն այսօր ամենամեծ պահանջարկն են վայելում մեր բաժանորդների շրջանում, և մենք հաճախ դրանք համալրելու առաջարկներ ենք ստանում՝ հատկապես կորպորատիվ հաճախորդներից, որպեսզի տրամադրվեն ավելի մեծ շարժական ինտերնետի և այլ ցանցերին զանգերի ծավալներ։ Beeline-ն աշխատում է, որպեսզի մարդկանց կյանքը դարձնի էլ ավելի լավը և հարմար, և մենք ուրախ ենք առաջարկել նոր սակագնային փաթեթներ, որոնք կբավարարեն ամենապահանջկոտ ու ակտիվ հաճախորդների կարիքները», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշվում է, որ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator և Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–