Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Apple բրենդի նորագույն սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին։ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max-ը հասանելի կլինեն Beeline-ի հաճախորդների և սպասարկման գրասենյակներում սույն թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ սմարթֆոնների նախապատվերը կարելի է գրանցել արդեն այսօր։ Սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել նաև ապառիկ՝ ամսական սկսած 12 780 դրամից, առանց կանխավճարի, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում՝ 0% սպասարկման վճարով և 0% տոկոսադրույքով։ Այդ մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը:
«Beeline-ում մեզ համար շատ կարևոր է փոփոխություններին ընդառաջ քայլելը, այդ իսկ պատճառով մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում առաջիններից ձեռք բերել նոր սերնդի iPhone-ները։ Գնումն ավելի շահավետ և հաճելի դարձնելու համար Beeline-ը 25 ԳԲ գերարագ ինտերնետ կտրամադրի նոր սմարթֆոնների յուրաքանչյուր գնորդին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ մինչև հոկտեմբերի 4-ը www.beeline.am կայքի e-shop բաժնից Apple բրենդի սմարթֆոնները՝ սկսած iPhone 7-ից մինչև iPhone Xs Max-ը, առցանց գնելու դեպքում, Beeline-ը հնարավորություն է ընձեռում միանալ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին, ստանալ 25 ԳԲ ինտերնետ և 20000 դրամ՝ որպես քեշբեք կփոխանցվի բաժանորդի հեռախոսահամարի հաշվին։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–