Beeline-ը մեծացրել է շարժական ինտերնետի ծավալները «Սմարթ» սակագնային փաթեթներում
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Սմարթ» սակագնային փաթեթներում ամսական շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Այսպես, «Սմարթ 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ամսական ստանալու են 3 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 1,5 ԳԲ-ի փոխարեն, իսկ «Սմարթ 2500» և «Սմարթ 3500» փաթեթների բաժանորդները համապատասխանաբար կստանան 5 և 7 ԳԲ՝ նախկին 3 և 4 ԳԲ-ի փոխարեն», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Ամբողջ աշխարհում աճում են շարժական ինտերնետի օգտագործման ծավալները, իսկ օգտակար առցանց գործիքների ու նյութերի որակը բարձրանում է օրեցօր։ Եվ, որպեսզի այսօր մեր բաժանորդները հանգիստ կարողանան օգտվել իրենց սիրելի բջջային հեռախոսի հնարավորություններից, մենք Beeline-ում որոշել ենք մեծացնել շարժական ինտերնետի ծավալները մեր ամենատարածված «Սմարթ» սակագնային փաթեթներում։ Նշեմ, որ մեր բաժանորդներն այժմ յուրաքանչյուր ամիս ստանալու են գրեթե կրկնակի շատ ինտերնետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշվում է, որ «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների կողմից չօգտագործված ինտերնետի ծավալը ամսվա վերջում չի զրոյացվում, այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–