USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար

23.10.2018, 12:25
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված vPBX (վիրտուալ ԱՀԿ) ծառայության գործարկման մասին:
Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված vPBX (վիրտուալ ԱՀԿ) ծառայության գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։։

«Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների և լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար և անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչև 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը և զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջև։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաև վիճակագրություն հավաքել և վերլուծել աշխատակիցների աշխատանքի և գովազգային արշավների արդյունավետությունը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Բացի վիրտուալ ԱՀԿ ծառայությունից մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք հատուկ բիզնեսի համար մշակված «Օպտիմալ 2500» և «Օպտիմալ 3500»   շահավետ սակագնային փաթեթներ ոչ աշխարհագրական «060» կոդով հեռախոսահամարների համար, ինչպես նաև «գեղեցիկ» ոչ աշխարհագրական հեռախոսահամարներ գնելու հնարավորություն։ Նոր լուծման շնորհիվ մեր հաճախորդները կարող են ոչ միայն նոր մակարդակի հանել իրենց բիզնեսի հեռախոսակապը, այլև ըստ արժանվույն գնահատել երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի հետ աշխատանքի հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տվյալ ծառայության և սակագների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝ www.beeline.am։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ _beeline_y_gorcarkel_e_virtual_ - рис.1www.veon.com կայքում:–0–