Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Beeline-ը և Մայքրոսոֆթինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են նոր ձևաչափի ճամբարի մեկնարկի մասին։ Ճամբարն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար, և այդ գաղափարները հետագայում կարող են դառնալ արդյունավետ և եկամտաբեր պրոդուկտ, հայտնեւմ է ընկերության մամուլի ծառայությունը։
Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով:
«Նախնական ընտրությունից հետո լավագույն 10 գաղափարներ ներկայացնող թիմերը կանցնեն մեկօրյա ինտենսիվ աշխատաժողով, որի ընթացքում կհանդիպեն տարբեր փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների և տեխնիկական մասնագետների հետ, կներկայացնեն իրենց գաղափարները, կստանան նրանցից խորհրդատվություն պոտենցիալ շուկայի, օգտատերերի, պրոդուկտի հնարավոր հատկանիշների վերաբերյալ։ Աշխատաժողովին կհաջորդի երկշաբաթյա աշխատանքը մենթորների հետ, որի ավարտին իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներից, ձեռներեցներից, ՏՏ մասնագետներից բաղկացած ժյուրիին, որը կընտրի լավագույն երկու թիմին։ Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված թիմերին կտրամադրվի ֆինանսական միջոցներ՝ գաղափարը պրոդուկտինախատիպի վերածելու համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Աշխարհում ընդունված ձևաչափ է հեքըթոնը, որի ընթացքում թիմերը 24 ժամում պետք է մշակեն գաղափար որոշակի խնդիր լուծելու համար, և մենք ունենք նման մրցույթներ կազմակերպելու փորձ։ Բայց այս անգամ որոշեցինք մեկ քայլ առաջ գնալ և թիմերին օգնել իրենց գաղափարների զարգացման հարցում, որպեսզի ոչ մի լավ գաղափար չկորի և անպայման վերածվի մի օգտակար պրոդուկտի, որը մեր կյանքը կդարձնի ավելի լավը»,–նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ճամբարի ձևաչափը հնարավորության կտա հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներին, ովքեր նաև ունեն տեխնիկական հմտություններ, զարգացնել իրենց գաղափարը, կատարել հետազոտություն, մենթորների օգնությամբ հասկանալ իրենց պրոդուկտի շուկան, օգտատերերին, ինչպես նաև ճամբարի վերջում ստանալ ֆինասնական միջոցներ և կարճ ժամանակում ստանալ նախատիպը», - նշում է Մայքրոսոֆթինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ/իկ, ով ունի/ունեն նորարար, առկա որոշակի խնդիր լուծող և ֆինանսական տեսանկյունից իրատեսական լուծում։ Ճամբարին գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–