Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline ստարտափ ինկուբատորի թիմն արդեն սկսել է ակտիվ աշխատանքները 5-րդ շրջափուլի 5 ռեզիդենտ ստարտափների հետ: Ինտենսիվ դասընթացների, թեմատիկ հանդիպումների և անհատական աշխատանքների շնորհիվ ռեզիդենտ ստարտափներն արդեն իսկ ունեն զգալի հաջողություններ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Խոշոր ձեռքբերումներից առաջինը հոկտեմբերի 2-ին Forge Fiction ստարտափում համատեղ ներդրումն էր, որը կատարեցին Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia - BANA), SmartGateVC վենչուրային ֆոնդը և Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network - STAN)։
«Երկրորդ զգալի հաջողությունը գրանցվեց «WCIT 2019»-ի շրջանակում։ ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «Lightning Rounds» ստարտափ մրցույթի ընթացքում 6 հաղթողներից 2-ը 5-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափներն էին։ Ժյուրիի գնահատականների արդյունքում 3 առաջին հորիզոնականներից մեկը գրավեց ForgeFiction-ը՝ $25.000 մրցանակով, իսկ 3 երկրորդ տեղերից մեկը՝ GebeCert-ը $10.000 մրցանակով։ Հաղթող թիմերի համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Մեր ինկուբատորի համար ծայրահեղ կարևոր է ոչ միայն մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցել, այլ ամեն հնարավոր կերպ աջակցել նրանց առաջխաղացմանը: Այդ իսկ պատճառով նման մեծ հաջողություններն այդպիսի հեղինակավոր միջոցառումներին մենք մեր անձնական հաջողությունն ենք համարում: Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր թիմերին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների համար ներդրման հնարավորություն և ելք միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–