USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացել է հերթական մոնիթորինգը

25.12.2018, 13:23
Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացավ հերթական մոնիթորնգը, որի ընթացքում ստուգվեց ստարտափների աճը:
Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացել է հերթական մոնիթորինգը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացավ հերթական մոնիթորնգը, որի ընթացքում ստուգվեց ստարտափների աճը. նրանք ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից և հանդիպումներից ստացած գիտելիքները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Վերջին երկու մոնիթորինգի ընթացքում ստարտափներից պահանջվում է նաև ներկայացնել իրենց ֆինանսական պլանը, պահանջվող ներդրման չափը և դրա ծախսման ուղղությունները: Լավագույն առաջընաց ունեցող ստարտափներ կրկին ճանաչվեցին Tap Tapը, eSwapը, և LinguaStormը:

«eSwap-ը տարբեր առցանց խանութների միացման և էլեկտրոնային առևտրի կառավարման համակարգ է, TapTap-ը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի, իսկ LinguaStorm-ը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է, տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ` բոլոր մասնագիտական ուղղություններով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Ամեն ամիս մենք ունենում ենք նման մոնիթորինգ և ուրախությամբ ենք տեսնում, թե ինչպես են աճում ու զարգանում մեր ստարտափները։ Մեր կարևորագույն նպատակն է նրանց սովորեցնել բիզնեսի վարման հիմունքները, որպեսզի նրանք կարողանան մեծ հաջողությունների հասնել որպես գործարարներ։ Որպես մեծ ընկերություն մենք պատկերացնում ենք, թե ինչ կարող են ներդրողներն ակնկալել սկսնակ կազմակերպությունից», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշվում է, որ երկրորդ ինկուբացիոն շրջանի ընթացքում ստարտափների համար կազմակերպվել են տարբեր սեմինարներ և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, բիզնեսի, նորարարության, գաղափարի վավերացման, շուկայի գնահատման և ամենակարևորը թիմի ձևավորման և թիմային աշխատանքի մասին։ Beeline Ստարտափ Ինկուբատորը հյուրընկալել է միջազգային հեղինակություն ունեցող գործարարների, ներդրողների և ստարտափ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–