USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը

17.10.2018, 15:01
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ  StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։
Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։ 

StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։ Հանդիպման խորագիրն է՝ «Ու՞ր են գնում տեխնոլոգիաները»։ Քննարկման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, Արեգ Գևորգյանը՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC), Դավիթ Բաղդասարյանը՝ 2Hz, Գեորգի Ավանեսովը՝ ՏՏ փորձագետ: Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարությունների հարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարևորության մասին։ 

«Ցանկացած բիզնեսի հաջողության համար հարկավոր են մրցակցային առավելություններ։ Ստարտափների դեպքում դրանք հիմնականում տեխնոլոգիական նորարարություններն են։ Այս առումով չափազանց կարևոր է, որ հայկական ստարտափները կարողանան ընկալել տեխնոլոգիական աշխարհի զարգացման միտումները և փորձեն լուծումներ առաջարկել նոր զարգացող ուղղություններում։ Հանդիպման ընթացքում խոսեցինք նաև ապագայի տեխնոլոգիաներում հմտացած մասնագետներ ունենալու կարևորության մասին՝ կարևորելով դինամիկ և արդյունավետ կրթական գործընթացների կազմակերպումը», - նշել է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։ 

«Ապագայի տեխնոլոգիաների մասին այսօր մտածելն արդեն անհրաժեշտություն է, դա ժամանակին համընթաց քայլելու միակ տարբերակն է։ Վստահ եմ, այս և նմանատիպ հանդիպումները մեզ բոլորիս թույլ կտան վերանայել մեր պատկերացումներն ու նախագծերն ավելի ակտիվ զարգանալու համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ստարտափները հաշվի կառնեն ոլորտի մասնագետների կարծիքները իրենց նախագծերն ավելի գրավիչ և հասարակության համար օգտակար դարձնելու համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

StartHub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարելի է այցելել www.starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–