USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ը ստացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Բարերար» կարգի կորպորատիվ անդամակցություն

23.01.2019, 14:51
Beeline-ն այս վկայագիրը ստանում է արդեն երրորդ անգամ:
Beeline-ը ստացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Բարերար» կարգի կորպորատիվ անդամակցություն

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) Beeline-ին հանձնեց Կենտրոնի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգի վկայագիր՝ որպես երկարատև և արգասաբեր համագործակցության երախտագիտություն: Beeline-ն այս վկայագիրը ստանում է արդեն երրորդ անգամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԳԱԿ-ը և Beeline-ը համագործակցում են 2011 թ-ից: Երկարատև համագործակցության ընթացքում Beeline-ի աջակցության շնորհիվ ԳԱԿ-ում իրականացվել են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է երեխաներին առավելապես ծանոթացնել արվեստի հետ՝ թանգարանային կրթության միջոցով:

«Թանգարանային կրթությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Beeline-ի աջակցությամբ տարիներ շարունակ մենք հնարավորություն ունենք անցկացնելու բազմապիսի ծրագրեր: Ուստի մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ Beeline-ին հանձնեցինք ԳԱԿ-ի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգը: Այսպիսով ևս մեկ անգամ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ին հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ Կենտրոնին աջակցելու և բեղմնավոր համագործակցությունը շարունակելու համար», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Այս անդամակցության վկայականը երկար բարեկամության խորհրդանիշ է։ Այն նշանակում է, որ Beeline-ը և ԳԱԿ-ը միավորվել են մեր երկրի համար կարևոր գործ անելու, և մեր երեխաները կարող են այստեղ ստանալ ժամանակակից գեղագիտական կրթություն։ Հուսով եմ, այս տարին էլ նախորդների նման արդյունավետ կլինի, և վստահ եմ, որ այս կենտրոնն այցելող փոքրիկները շատ նոր բաներ կսովորեն և կմտերմանան արվեստի հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«2011թ-ից ի վեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը»,- նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–