USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում Beeline-ը SIM քարտերի վաճառքի Սիմկոմատ սարք է գործարկել

30.09.2017, 15:06
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է SIM քարտերի վաճառքի համար նախատեսված սեփական առաջին տերմինալի՝ Սիմկոմատի գործարկման մասին:
Հայաստանում Beeline-ը SIM քարտերի վաճառքի Սիմկոմատ սարք է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է SIM քարտերի վաճառքի համար նախատեսված սեփական առաջին տերմինալի՝ Սիմկոմատի գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Beeline-ի սիմկոմատը մշակվել է Հայաստանում՝ Esay Pay ընկերության հետ համատեղ ջանքերով։ Այն թույլ է տալիս գնել Սմարթ 1500 սակագնային պլանով SIM քարտեր՝ առանց ընկերության աշխատակիցների օգնության, ինչպես նաև վճարել Beeline-ի ծառայությունների համար։ 

Այդ սակագնային պլանով SIM քարտերը վաճառքի և սպասարկման գրասենյակներում վաճառվում են 1000 դրամով։ Ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների համար։ 

Սիմկոմատներն աշխատում են բոլոր անձնագրերի հետ․ յուրատեսակ ալգորիթմը թույլ է տալիս ճանաչել փաստաթուղթը՝ անկախ ձևաչափից և լեզվից։ Սիմկոմատն օգտագործում է մեքենայական ուսուցում դեմքերի նույնականացման համար, ստուգում է փաստաթղթերի իսկությունը և համեմատում է փաստաթղթի նկարը ներկայացնողի նկարի հետ։ 

«Ինքնասպասարկման և թվային ուղիների զարգացումն անդադար շարունակվում է, և մենք վաղուց ենք փնտրում թվային սարքերի օգնությամբ արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման հնարավորություններ։ Սիմկոմատների շնորհիվ բաժանորդը 24/7 ռեժիմով կարող է Beeline-ի SIM քարտ գնել։ Ընդ որում ամբողջ գործողությունը նա կատարում է ինքնուրույն, ինչը զրոյացնում է նրա կախվածությունը վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկից։ Տվյալ պահին մենք աշխատում ենք սիմկոմատի միջոցով անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորության վրա, ինչի շնորհիվ բաժանորդը ստիպված չի լինի մոտը կանխիկ գումար պահել», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Սիմկոմատն աշխատում է հետևյալ սկզբունքով․ օգտատերն ընտրում է «Գնել SIM քարտ» բաժինը և իր փաստաթղթի տեսակը (անձնագիր կամ ID քարտ), այնուհետ տեղադրում է փաստաթուղթը սկաների վրա։ Սիմկոմատը նկարում է հաճախորդին ներդրված խցիկի օգնությամբ և համեմատում է այդ լուսանկարը փաստաթղթի նկարի հետ։ Ծանոթանալով պայմանագրի հետ հաճախորդը դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը հատուկ դաշտի օգնությամբ։ Այնուհետ նա ընտրում է վճարման ձևն ու վճարում է SIM քարտի համար, իսկ սարքը տրամադրում է SIM քարտը, տպում է կտրոնն ու պայմանագիրը (ընդ որում, պայմանագիրը կարելի է ուղարկել բաժանորդի էլեկտրոնային հասնեին)։ Ձևակերպման ողջ գործընթացը տևում է շուրջ չորս րոպե։ 

Սիմկոմատը համապատասխանում է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին և ծածկագրության ժամանանակից տեխնիկաների շնորհիվ ապահովում է անձնական տվյալների ապահովություն։ Մեկ ուրիշի անձնագրով SIM քարտ գնել հնարավոր չէ, քանի որ համակարգը համեմատելու է գնորդի անմիջական նկարը փաստաթղթի պատկերի հետ և անհամեմատության դեպքում կասեցնելու է գործարքը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ: