Հայկական Beeline-ն առաջարկում է ռոումինգի շահավետ սակագներ ԵՏՄ երկրներում
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է, որ Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) տարածքում ռոումինգում գտնվող բաժանորդների համար գործում են ռոումինգի միասնական սակագներ:
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, անկախ նրանից, թե Beeline բաժանորդը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կամ Ղրղզստանի որ օպերատորի ցանցին է միացել, բոլոր մուտքային, ելքային և տեղական զանգերի արժեքը 250 դրամ է` խոսակցության առաջին 5 րոպեների համար: Խոսակցության 6-րդ րոպեից սկսած սակագինը կազմում է 50 դրամ/րոպե: Ինտերնետի 1 Մբ-ի համար ևս գործում է 250 դրամ սակագին: Մեկ SMS-հաղորդագրության արժեքը 50 դրամ է:
Ընկերությունից նշում են, որ Beeline ռոումինգի նոր սակագները ԵՏՄ երկրներում գործում են 2016 թ. փետրվարից:
«Beeline բաժանորդների համար նաև գործում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը, որը Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում Beeline, Kyivstar և Wind ցանցերին միանալիս բաժանորդներին հնարավորություն է տալիս ռոումինգում ստանալ զանգեր և կատարել զանգեր դեպի Հայաստանի Beeline բջջային ցանց 24,99 դրամ/րոպե սակագնով: Ինտերնետի սակագինը ևս կազմում է 24,99 դրամ 1 Մբ-ի համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–