USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Beeline-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ

10.10.2018, 15:08
Summer Business School-ի երկու տարվա սաներն այցելեցին Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակը:
Beeline-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Summer Business School-ի երկու տարվա սաներն այցելեցին Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Նախագծի 2017 և 2018 թթ․ դասընթացների մասնակիցները շրջեցին ընկերության Open Space գրասենյակներով, ծանոթացան PR, մարքեթինքի և այլ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաև հանդիպեցին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

14-18 տարեկան երիտասարդներին ընկերության ղեկավարը ներկայացրեց ռազմավարական որոշումների ընդունման հիմնական գաղտնիքները և կիսվեց կարևոր որոշումներ ընդունելու սեփական փորձով։

«Այս դասընթացի մասնակիցները գտնվում են հենց այն տարիքում, երբ մարդիկ ընդունում են իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ այն է կատարել մասնագիտության ընտրություն։ Հուսով եմ, այս հանդիպումը նրանց որոշ չափով կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը և լավ ընտրություն կատարել ապագայի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշվում է, որ Summer Business School-ը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

«Մասնակիցների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ քաղաքից դուրս՝ ճամբարի ձևաչափով, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում», – հայտնում են ընկերությունից։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–