Beeline-ի գլխավոր տնօրենը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ` գործարար նախաճաշի ձևաչափով։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը նախաճաշի ընթացքում կիսվել է արդյունավետ կորպորատիվ մշակույթի և նորարար բիզնես մոդելների վերաբերյալ իր մտքերով ու գործնական վերլուծություններով։
«21-րդ դարում բիզնեսը չի կարող հասնել հաջողության, եթե լինի անդեմ կորպորացիա, այն պետք է ունենա իր կերպարը և ճանաչելի լինի իր «բնավորությամբ»: Հենց դրա համար են միջազգային մեծ ընկերություններն այդքան ուշադիր իրենց կորպորատիվ մշակույթի նկատմամբ, և այդ մշակույթն են դնում թե՛ իրենց բիզնես մոդելի, թե՛ կադրային քաղաքականության հիմքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջնորդության դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ ոչ ստանդարտ ձևաչափով հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը ապագայամետ բիզնեսի վերաբերյալ նրա հայացքների և տարբեր մասնագիտություններ, երկրներ ու պաշտոններ ներառող փորձառության հետ արժեքավոր ազդեցություն կունենա մասնակիցների ապագա ծրագրերի և մտահորիզոնների ընդլայնման գործում», – նշեց «Առաջնորդության դպրոց» Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Նշենք, որ գործարար նախաճաշը տեղի ունեցավ Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–