USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց

04.07.2019, 16:55
Beeline-ի և Թումոյի  համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց:
Beeline-ի և Թումոյի  համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը և Թումո ստեղծարար տեխոնոլգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկեցին ևս երեք աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար մասնագետներն արտասահմանից: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Կենտրոնում մեկնարկել է երեք աշխատարան: Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցը վարում է գեներատիվ մոդելների կառուցման աշխատարան, որի ընթացքում Թումո ուսանողները, օգտագործելով Python ծրագրավորման լեզվի գեներացնող ալգորիթմները, ստեղծում են 3D կառուցվածքներ Rhino ծրագրում։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում` ծրագրավորում են 3D տպիչը Arduino-ում և հավաքում են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանի աշխատարանում Թումո ուսանողները հայկական Սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր են ընտրում և վիրտուալ իրականությունում ստեղծում են միջավայր ընթրիքի համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Պիսկորեցի, Մոհիտեի և Նազարյանի հետ աշխատանքի արդյունքում ուսանողները կիրականացնեն վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման և տպագրության նախագծեր: Աշխատարանների վերջում` հուլիսի 12-ին, Թումո Երևանում տեղի կունենա դրանց արդյունքների ցուցադրություն:

«Այս նախագծի շրջանակում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ ամենապահանջված, արդիական ոլորտներում: Իհարկե, երկու շաբաթում հնարավոր չէ որևէ ոլորտ լիովին ուսումնասիրել, բայց կարելի է լավ հիմք ստեղծել, որպեսզի այդ երեխաները հասկանան իրենց ընտրած ուղղությունը, դրա նրբություններն ու կիրառման նշանակությունը, ինչպես նաև արժեքսվոր խորհուրդներ և ոգևորության մեծ պաշար ստանալ հաջողակ արտասահմանցի մենթորներից», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–