Beeline-ի աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Տվյալագիտության ամառային դպրոց 2019»-ը
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց՝ Տվյալագիտության ամառային դպրոց: Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, ամառային դպրոցին գրանցվել են տարբեր ոլորտները ներկայացնող 70-ից ավելի մասնակիցներ: Նրանց թվում կան ուսանողներ և աշխատող մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Ամառային դպրոցում դասավանդելու են շուրջ երկու տասնյակ տեղացի և միջազգային առաջատար մասնագետներ:
Տվյալագիտության ամառային դպրոցի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՀ Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում: Մենք հպարտ ենք լինելու այն կրթական հաստատությունը, որը տեսել է ոլորտում պահանջարկն ու երկրի ներուժը և ստանձնել՝ լրացնելու այդ պակասը»:
«Տվյալագիտությունն ու նմանատիպ ժամանակակից ուղղությունները չափազանց հեռանկարային են ու պահանջված, իսկ մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գործատու լավ գիտենք որակյալ կադրերի կարևորությունը: Մենք ուրախ ենք ներդրում ունենալ մեր երիտասարդների մասնագիտական կրթության մեջ, որպեսզի նրանք իրենց հերթին դրական ազդեցություն ունենան մեր երկրի զարգացման հարցում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Webb Fontaine-ի գործառությունների տնօրեն Սերոբ Սերոբը, ով ընդգծեց տվյալագիտության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը:
Դասընթացներն անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները և ստանալու են տվյալագիտության ոլորտի արդիական այլ գիտելիքներ:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–