USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը

21.12.2018, 16:43
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը:
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի շրջանակներում ինը դեսպանատների ներկայացուցիչների օգնությամբ մասնակիցները կպատրաստեն տարբեր երկրների Սուրբ Ծննդյան ավանդական զարդեր և դրանցով կզարդարեն Աշխարհի տոնածառը՝ այդպիսով ծանոթանալով տարբեր մշակույթներում առկա Սուրբ Ծննդյան ավանդույթներին: Ծրագիրը տեղի կունենա ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Ընտանիքների համար նախատեսված «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը ԳԱԿ-ի ամենասպասված կրթական նախաձեռնություններից է: Կենտրոնն արդեն ինը տարի երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր անգամ հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարվա ծրագրին ներգրավված են տարբեր երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցիչների հետ համագործակցությունը խթանելու է երեխաների՝ տարբեր մշակույթների հետ շփման փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար, ինչպես նաև մասնակից երկրների դեսպանատներին», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Մենք միշտ ուրախ ենք աջակցել մեր գործընկեր Գաֆեսճեան արվեստի կենտրոնի այս միջոցառման անցկացմանը՝ մեր երեխաներին ամանորյա հրաշք պարգևելու համար։ Հատկապես ուրախալի է, որ տոնի ընթացքում մեր փոքրիկները նաև ծանոթանում են համաշխարհային մշակույթի հետ և նոր գիտելիքներ են ձեռք բերում։ Սա կիրթ և զարգացած սերունդ ունենալու կարևոր նախադրյալ է», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–