USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գործում է Beeline-ի Գորիսի վաճառքի և սպասարկման գրասենյակը

27.01.2016, 17:27
Հունվարի 21-ից Գորիս քաղաքում գործող ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակը գործում է Անկախության 19 հասցեում, տեղեկացրեցին Beeline-ի մամուլի ծառայությունից :
Գործում է Beeline-ի Գորիսի վաճառքի և սպասարկման գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հունվարի 21-ից Գորիս քաղաքում գործող ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակը գործում է Անկախության 19 հասցեում, տեղեկացրեցին Beeline-ի մամուլի ծառայությունից :

Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։

Ընկերությունից տեղեկացրեցին նաև,   որ ներկայումս, Հայաստանում գործում է 67 գրասենյակ, որոնցից 44-ը` մարզերում, իսկ 23-ը` Երևանում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-