USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը երիտասարդ հետազոտողներին է ներկայացրել բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները

02.12.2015, 20:11
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը անցկացրել է «Արդյունավետ կառավարման մոդելները» թեմայով բաց դաս Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում:
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը երիտասարդ հետազոտողներին է ներկայացրել բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը անցկացրել է «Արդյունավետ կառավարման մոդելները» թեմայով բաց դաս Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում:

Ինչպես տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, միջոցառման շրջանակում ընկերության գլխավոր տնօրենը «Մերգելյան» ակումբի անդամներին ներկայացրել է բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, ինչպես նաև կիսվել հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։

Դասախոսությունը կազմակերպվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից։

«Beeline-ը կարևորում է նմանատիպ հանդիպումների կազմակերպումն երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ունեն նորարական գաղափարներ և ձգտում են կյանքի կոչել դրանք` դարձնելով կյանքն ավելի լավը: Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ հաջողության հասնելու գործում կառավարման ճիշտ մոդելի ընտրության նշանակությունը մեջ: Վստահ եմ` այսօրվա բաց դասին ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին իրենց գաղափարների համար կառավարման առավել արդյունավետ մոդել ընտրելու և դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն ունի շատ խելացի, կիրթ, փայլուն երիտասարդ մասնագետների ներուժ, և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը բարձր է գնահատում այս ներուժը։

Նա նշել է, որ անցյալ տարի ընկերությունը ստեղծել է Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան ակումբը», որտեղ ներգրավված են տարբեր մասնագիտությունների երիտասարդներ, ներկայացվում են նոր գաղափարներ և ծրագրեր, ձևավորվում են աշխատանքային խմբեր և ստեղծվում են սկսնակ ընկերություններ։

««Մերգելյան» ակումբի շրջանակում նաև կազմակերպում ենք անհատական դասընթացներ ոլորտի առաջատար մասնագետների և ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են երիտասարդության հետ կիսել իրենց փորձն ու անցած ճանապարհը», – նշել է Շաքարյանը։

Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբը հիմնադրվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից` երիտասարդ հետազոտողների, գիտնականների և գիտաշխատողների հետ հանդիպում-քննարկումների կազմակերպման և նրանց նորարար գաղափարները խրախուսելու և աջակցելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ տարբեր ոլորտներում հետազոտություններով և մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան): Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները, արևային եւ հեռահաղորդակցության սարքեր, կրթական լաբորատորիաներ և այլն։

 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-