USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը

22.05.2019, 17:32
Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան:
Beeline-ի և Թումոյի  համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է աշխարհով մեկ տարածում գտած Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Reinforcement Learning-ը արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:

«Աշխատարանի նպատակը ուսանողներին Reinforcement Learning-ի մասին տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելն է: Դրա վերջում ուսանողները կկարողանան համակարգչային խաղերի համար գրել ամենաժամանակակից ալգորիթմներ և կունենան այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Նմանատիպ դասըթնացները մեր ուսանողներին հնարավորություն են տալիս իրական աշխատանքային փորձառություն ստանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ», - ընդգծեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Հայաստանն ու հայ երիտասարդներն ունեն ահռելի մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր երեխաներին ընդամենը պետք է տալ սովորելու և իրենց ընդունակությունները զարգացնելու հնարավորություն։ Վստահ եմ, որ այս տեսակ դասընթացները և աշխարհի առաջատար մասնագետների հետ շփումը երիտասարդներին ոչ միայն նոր գիտելիքներ կտան, այլ նաև կոգեշնչեն», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ», - նշում են ընկերությունից:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–