USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվեցին ցուցահանդեսի շրջանակում

12.07.2019, 16:08
Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում տեղի ունեցավ երեք աշխատարանների արդյունքների ցուցադրությունը:
Beeline-ի և Թումոյի  համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվեցին ցուցահանդեսի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում տեղի ունեցավ երեք աշխատարանների արդյունքների ցուցադրությունը:

Ինչպես հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը, հուլիսի 1-ին կենտրոնում մեկնարկած վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման և տպագրության երեք գործնական նախագծերը Թումոյի ուսանողների հետ վարել են ոլորտի առաջատար մասնագետներ Կանադայից, Ամերիկայից և Ֆինլանդիայից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Beeline-ի տնօրեն Անդրեյ Պյատախինը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցն ու իր ուսանողները ներկայացրին գեներատիվ մոդել, որը պատանիները ստեղծում են Python ծրագրավորման լեզվի ալգորիթմների, 3D մոդելավորման Rhino ծրագրի և ԱՅԲ դպրոցի կողմից տրամադրված CNC մեքենայի շնորհիվ։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում թումոցիները ծրագրավորել են 3D տպիչ Arduino ծրագրում և հավաքել են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանը, Հայգ Արմենն ու ուսանողները ներկայացրին ընթրիքի համար վիրտուալ իրականությունում ստեղծված միջավայրը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Հուլիս ամիսը Թումոյում լիովին նվիրված է աշխատարաններին: Պատանիները աշխատում են պրակտիկ նախագծերի վրա առաջատար մասնագետների հետ ամբողջ աշխարհից: Այս երեք նորարարական նախագիծը մենք իրականացրինք Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ, և մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր աշխատանքին հավատալու համար», - ընդգծեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Բոլոր ժամանակներում մարդկության մեջ հաղթող է եղել նա, ով տիրապետել է տեխնոլոգիաներին: Այսօր մեր խնդիրն ու նպատակն է մեր երեխաներին տրամադրել ամեն հնարավոր գիտելիքներն ու հնարավորությունները, որպեսզի ժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաները ծառայեն իրենց հաջողությանը: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացված գիտելիքները նրանց փայլուն ապագայի հիմքը կդառնան», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–