USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Արվեստանոց» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Beeline-ի աջակցությամբ ներկայացվեց Եղեգնաձորում

29.10.2019, 14:17
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իր տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը:
 «Արվեստանոց» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Beeline-ի աջակցությամբ ներկայացվեց Եղեգնաձորում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գաֆէսճեան արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իր տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 14-ը: Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռևս 2018 թ. փետրվար – հունիս ամիսներին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ինչպես նաև 2019թ.-ին Դիլիջանի միջազգային դպրոցում և ԹՈՒՄՈ Գյումրիում:  Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:

«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այս նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Հայաստանի մարզերում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն պարոն Արման Ծատուրյանին՝ համագործակցության համար», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեծ և կարևոր գործ է անում՝ աջակցելով երիտասարդներին արվեստի ոլորտում առաջին քայլերն անելու հարցում: Շատ կարևոր է, որ այդ գործը չսահմանափակվի Երևանով ու Հայաստանի այլ մարզերն էլ ներգրավված լինեն այս գործընթացներում, թե՛ որպես մասնակից, թե՛ որպես հանդիսատես: Մենք էլ ուրախ ենք այս ամենին մաս կազմել և մեր ուժերի չափով աջակցել երիտասարդ արվեստագետների աճին ու զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–