Հայաստանում Beeline-ի աշխատակիցները երգով շնորհավորել են Երևանի 2800-ամյակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի աշխատակիցները յուրահատուկ շնորհավորանք էին պատրաստել Երևանի 2800-ամյակի առթիվ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ստեղծել են «Երևան, իմ սիրտ» երգի ստեղծման և հոլովակի նկարահանման աշխատանքներին, որպեսզի այդ օրն ուրախացնեն բոլորին գեղեցիկ կատարումով։
«Երեկ մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2800 տարեկան։ Դա պատկառելի տարիք է, սակայն քաղաքն այսօր էլ երիտասարդ է և գեղեցիկ։ Վեց տարի առաջ Երևանը դարձավ իմ տունը, բայց ես միևնույն է ամեն օր նորովի եմ բացահայտում այս քաղաքը։ Յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր թաղամաս ունի իր հատուկ աուրան։ Երևանը յուրահատուկ է իր կոլորիտով, բնակիչներով և արժեքներով։ Շնորհավորում եմ քեզ, Երևա՛ն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–