USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ձմեռային ռոումինգ Beeline-ից՝ 1 ՄԲ ինտերնետը Դուբայում ընդամենը 10 դրամով

29.12.2020, 18:23
«Տելեկոմ Արմենիա»-ն այս ձմեռ` դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 28-ը իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շահավետ ռոումինգ առաջարկից և Արաբական Միացյալ Էմիրություններում սպառել Ինտերնետը 10 դրամ/ՄԲ սակագնով
Ձմեռային ռոումինգ Beeline-ից՝ 1 ՄԲ ինտերնետը Դուբայում ընդամենը 10 դրամով

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) այս ձմեռ` դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 28-ը իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շահավետ ռոումինգ առաջարկից և Արաբական Միացյալ Էմիրություններում սպառել Ինտերնետը 10 դրամ/ՄԲ սակագնով, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը: 

«Մատչելի և որակյալ Ինտերնետն հենց այն է, ինչ մեզանից ակնկալում են ստանալ մեր բաժանորդները, և իհարկե մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են նրան գտնվում, նրանց պիտի հասանելի լինեն համաշխարհային ցանցի հնարավորությունները: Իսկ այս տարի ԱՄԷ-ում Ինտերնետ ռոումինգի աննախադեպ գինը փոքրիկ ամանորյա անակնկալ է մեր սիրելի բաժանորդների համար», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Նշենք, որ մուտքային, ելքային զանգերի, ինչպես նաև մեկ SMS-ի արժեքը կազմում է 250 դրամ: Սակագները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդների համար: 

Հիշեցնենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։ 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–