Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150–ամյակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի և Գիրք նվիրելու միջազգային օրվա առթիվ, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Հատուկ միջոցառման ընթացքում ԳԱԿ-ը և Beeline-ը Հայաստանի ազգային գրադարանին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին, Երևան քաղաքի վարչական, ինչպես նաև Հայաստանի մարզային գրադարաններին (թվով 62 գրադարան) նվիրեցին «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գրքի 100 օրինակ: Գրքերն առանձնահատուկ են նրանով, որ նկարազարդվել են երեխաների կողմից, ովքեր 2016-2017 թթ. մասնակցել են Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ում իրականացվող «Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագրին:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կարևորելով Ամենայն Հայոց Բանաստեղծի 150-ամյակը և Գիրք նվիրելու միջազգային օրվա խորհուրդը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն այս քայլով կնպաստի հայ ընթերցողների առօրյան գեղեցկացնելուն՝ հնարավորություն ընձեռելով բոլորիս հարազատ թումանյանական ստեղծագործություններն ընթերցելու մանուկների հեղինակած գունագեղ նկարազարդումներով: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցություն տրամադրելու համար», - նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Հանդիպում գրքի հետ» նախագիծը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ իրականացված ամենահաջողված նախագծերից է, և այսօր շատ հաճելի է, որ մեծագույն հայ հեղինակներից մեկի 150-ամյակին այս գրքերը մենք կարող ենք փոխանցել Հայաստանի գրադարաններին: Մենք միշտ ուրախ ենք և պատրաստ նպաստել մեր երեխաների ստեղծագործական և գեղագիտական զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–