USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում Beeline–ի բաժանորդները կարող են ապառիկ տեխնիկա ձեռք բերել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի ծառայության օգնությամբ

15.12.2014, 17:31
Beeline–ի բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Ապառիկը տեղում» ծառայությունից, երկուշաբթի հայտնեցին «ԱրմենՏել»–ի մամուլի ծառայությունից։
 Հայաստանում Beeline–ի բաժանորդները կարող են ապառիկ տեխնիկա ձեռք բերել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի ծառայության օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Beeline–ի բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Ապառիկը տեղում» ծառայությունից, երկուշաբթի հայտնեցին «ԱրմենՏել»–ի մամուլի ծառայությունից։ 

Հաղորդման համաձայն, ծառայության շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բաժանորդներն առանց բանկ այցելելու տարաժամկետ վճարման պայմանով կարող են ձեռք բերել բջջային հեռախոսներ, նոութբուքեր, մոդեմներ և պլանշետային համակարգիչներ: 

«Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մենք ոչ միայն փորձում ենք մշտապես ներկայացնել սարքավորումների լայն տեսականի, այլ ձգտում ենք դրանք առավելագույնս հասանելի դարձնել մեր հաճախորդների համար: Համոզված եմ, որ «Ապառիկը տեղում» ծառայության շնորհիվ դրանց ձեռքբերումն ավելի պարզ և հարմար կդառնա ոչ միայն Beeline բաժանորդների, այլ նաև բոլոր ցանկացողների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ապառիկը տեղում» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել սարքավորումներ 50.000 – 2.000.000 դրամի սահմաններում, 3-24 ամիս ժամկետով, 24% տարեկան տոկոսադրույքով: Սարքավորման ձեռքբերման պայմանագիրը ձևակերպվում է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Նշենք, որ բացի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից Beeline-ի բաժանորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել սարքավորումներ նաև «Յունիբանկ»-ի և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի միջոցով։ 

Տարաժամկետ վճարման պայմանով սարաքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ինչպես նաև ծառայության մանրամասներին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: 

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–