USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արմենտելը կթվայնացնի ցանցը և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ կմատուցի Հայաստանի գյուղերից մեկում

09.12.2013, 15:01
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Վահան գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Արմենտելը կթվայնացնի ցանցը և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ կմատուցի Հայաստանի գյուղերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Վահան գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կվերակառուցվեն մայրուղային գծերը, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին։

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ը,  Վահան գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները:

«Մենք շարունակաբար արդիականացնում ենք ֆիքսված հեռախոսակապը, զարգացնում ենթակառուցվածքները՝ ձգտելով դարձնել կյանքն ավելի լավ: Հետևողական լինելով շրջանների հավասարաչափ զարգացման քաղաքականությանը, մենք արդիականացնում ենք կապը ողջ հանրապետությունում՝ տրամադրելով որակյալ ձայնային կապ և  լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններ», - նշել է  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղը։ Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500 կմ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0– -