USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի բանկային ոլորտի կայքերը բավարար չափով պաշտպանված չեն հակերական գրոհներից. փորձագետ

13.01.2015, 18:06
Հայաստանի բանկային ոլորտի կայքերը բավարար չափով պաշտպանված չեն հակերական գրոհներից, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
 Հայաստանի բանկային ոլորտի կայքերը բավարար չափով պաշտպանված չեն հակերական գրոհներից. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային ոլորտի կայքերը բավարար չափով պաշտպանված չեն հակերական գրոհներից, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մտահոգություն է առաջացնում այն, որ ոլորտները, որոնք, ամենայն հավանականությամբ, պետք է ավելի պաշտպանված լինեն, այդ թվում նաև բանկային ոլորտը, բավարար չափով պաշտպանված չեն։ Ցավոք, 2014 թ.–ի ընթացքում բանկային կայքերի կոտրման դեպքեր են գրանցվել», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով` բանկային ոլորտը պետք է առավելագույն չափով պաշտպանված լինի, քանի որ բանկերի կայքերի վրա կազմակերպված գրոհները կարող են ազգային անվտանգության մակարդակի ռիսկեր ստեղծել։ Միաժամանակ նա պարզաբանեց, որ կայքերի պաշտպանվածության աստիճանի բարձրացման համար հարկավոր է լավացնել տեխնիկական աջակցության մակարդակը։

Փորձագետի խոսքերով` Հայաստանում ամենից շատ պաշտպանված են արտաքին քաղաքական գերատեսչության և նախագահի կայքերը։

«Մնացած բոլոր կայքերը բավականին հաճախ ենթարկվում են գրոհների։ Շատ դեպքերում տպավորություն է ստեղծվում, թե կայքի տերերն անգամ տեղյակ չեն, որ իրենց կայքը կոտրվել է», – ավելացրեց նա։–0–