ՀՊՃՀ-ում բացվել է գրաֆիկական ծրագրերի համաշխարհային առաջատար Autodesk ընկերության ուսումնական կենտրոնը
16.10.2013,
15:37
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնում բացվել է 3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման և արտահանման համաշխարհային առաջատար «Autodesk» կորպորացիայի ուսումնական կենտրոնը:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնում բացվել է 3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման և արտահանման համաշխարհային առաջատար «Autodesk» կորպորացիայի ուսումնական կենտրոնը:
Ինչպես տեղեկացնում են ՀՊՃՀ մամուլի ծառայությունից, բացման արարողությանը ներկա էին «Autodesk» կորպորացիայի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ներկայացուցչական ընկերության կրթական և գիտական կազմակերպությունների հետ համագործակցության գծով տնօրեն Դմիտրի Պոստելնիկը և ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Անդրեևը:
Առաջիկայում նորաբաց կենտրոնում «Autodesk» կորպորացիայի ծրագրային փաթեթների ուսումնասիրման և վերապատրաստման կուրսերի ուսումնական ծրագրերը հասանելի կլինեն ինչպես ճարտարագիտական համալսարանի և այլ բուհերի ուսանողներին, այնպես էլ հանրության լայն շրջանակներին ու այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր կցանկանան տիրապետել ընկերության ծրագրերին:
Ինչպես նշել է «Autodesk» կորպորացիայի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ներկայացուցչական ընկերության կրթական և գիտական կազմակերպությունների հետ համագործակցության գծով տնօրեն Դմիտրի Պոստելնիկը, ընկերության ծրագրային ապրանքները բազմազան են և լայն կիրառում ունեն բազմաթիվ ոլորտներում, օրինակ, ճարտարապետության և շինարարության, մեքենաշինության և ֆիլմարտադրության մեջ: Ըստ նրա` հասարակության շրջանում ընկերության ծրագրերից առավել հայտնի են AutoCAD-ը, AutoCAD Architecture-ը, 3ds Max-ը, անիմացիոն ֆիլմեր և մուլտեր պատրաստելու համար նախատեսված Maya-ն, սակայն ընկերության ծրագրային տեսականին առավել քան լայն է և նախատեսված է ինչպես Windows, Linux օպերացիոն համակարգերի, այնպես էլ հեռախոսների iOS և Android օպերացիոն համակարգերի համար: «Այս ուսումնական կենտրոնի շնորհիվ այսօր արդեն «Autodesk» ընկերության ծրագրային փաթեթները մատչելի են հայ ուսանողությանը` տեխնիկապես գրագետ նախագծեր մշակող մասնագետներ դառնալու համար»,-ասել է նա:
Խոսելով աշխարհում «Autodesk»-ի ծրագրերի տարածվածության և կիրառության աստիճանի մասին` ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Անդրեևը ընդամենը մեկ օրինակ է բերել, նշելով, որ վերջին տարիներին հայտնի “Օսկար” մրցանակին ներկայացված բոլոր անիմացիոն ֆիլմերն ու մուլտֆիլմերը պատրաստվել են ընկերության ծրագրերի շնորհիվ, օրինակ` անհավանական էֆեկտներով և մեծամասշտաբ տեսարաններով հայտնի «Ավատար» ֆիլմը, որը նկարահանվել է ընդամենը դպրոցի սպորտային դահլիճում:
ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի կազմում են ընդգրկված նաև Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիան, Cisco ակադեմիան և այս տարվա հունիսին բացված Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավար հասանելիության կենտրոնը:-0-