USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում կդյուրինացվի առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը

15.12.2015, 14:01
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթեցմամբ ընդունել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը։
 Հայաստանում կդյուրինացվի առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթեցմամբ ընդունել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես նշեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը, օրենքով ժամանակին խստացվել էր հեղինակային իրավունքների պաշտպանությունը առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու միջոցով։

«Սակայն փորձը ցույց է տվել, որ այդ օրենքի ոչ բոլոր դրույթներն են գործնականում կիրառվում, օրինակ, նախատեսված էր, որ հեղինակային իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը` տրամադրելով հեղինակային արտադրանքի իրացման համապատասխան արտոնագրեր, ինչը նպատակահարմար չէ, քանի որ իրենց իրավունքները պետք է պաշտպանեն արտադրանքի հեղինակները», – ասաց Եղիազարյանը։

Նա նաև նշեց, որ ինտերնետի զարգացման և վերջինիս ներթափանցման մակարդակի ավելացման պայմաններում անիմաստ է իրականացնել նման վերահսկողություն շուկայում, որն առանց այդ էլ աստիճանաբար «մահանում է»։

Ինչպես նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, խմբակցությունը դեմ է օրինագծին, քանի որ այն ժամանակին ընդունվել է հեղինակային իրավունքները պաշտպանելու համար, ինչը բավականին ակտուալ է Հայաստանի համար։

«Առաջարկվող փոփոխությունը` օրենքի չեղյալ հայտարարումը, նշանակում է հետընթաց հեղինակային իրավունքների պաշտպանության գործընթացներում, ինչն անընդունելի է մեր խմբակցության համար», – ասաց Մինասյանը։

Առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2013 թ.–ի ապրիլի 17–ին։ –0–