USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+14

«ԱրմենՏելը» վաճառքների և սպասարկման նոր գրասենյակ է բացել Երևանում

13.12.2013, 13:52
«Արմենտել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«ԱրմենՏելը» վաճառքների և սպասարկման նոր գրասենյակ է բացել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենտել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հարավ–արևմտյան թաղամաս» վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Մալաթիա–Սեբաստիա համայնքում, Րաֆֆու փ. 15/1 հասցեում։ Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն առանց ընդմիջման:

«Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ կապի ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով. ծառայությունների ակտիվացում, հաշիվների վճարում և այլն»,– ասվում է հաղորդման մեջ։

Ընկերությունից նշեցին, որ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել գրասենյակների ցանկն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջանններում:

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում գործում է 84 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 28–ը` Երևանում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-