USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

«ԱրմենՏելը» կկրկնապատկի «Վստահության րոպեներ» ծառայության գումարի չափը

05.12.2013, 15:37
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական կապի կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Վստահության րոպեներ»  ծառայության շրջանակում ակցիայի անցկացման մասին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«ԱրմենՏելը» կկրկնապատկի «Վստահության րոպեներ»  ծառայության գումարի չափը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական կապի կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Վստահության րոպեներ»  ծառայության շրջանակում ակցիայի անցկացման մասին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Վստահության րոպեներ»  ծառայությունը հնարավորություն է ընձեռում դիմելով օպերատորին լրացուցիչ միջոցների տրամադրման համար իրականացնել զանգեր անգամ զրոյական հաշվեկշռի դեպքում:

Ակցիայի շրջանակում սկսած սույն թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը, գումարի չափը, որը տրամադրվում է բաժանորդին այս ծառայության շրջանակում կկրկնապատկվի և տրամադրվող գումարի չափը կախված է յուրաքանրյուր ամիս բաժանորդի կողմից ձայնային ծառայությունների համար ծախսված գումարից և կկազմի 200 դրամից մինչև 6000 դրամ:

«ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ապահովել առավելագույն հարմարավետ պայմաններ  իր բաժանորդների համար ձմեռային արձակուրդների ժամանակ: «Վստահության րոպեներ»  ծառայության շրջանակում իրականացվող ակցիան հնարավորություն կտա մեր բաժանորդներին լինել մոտ իրենց հարազատներին անգամ նվազագույն հաշվեկշռի դեպքում», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոմինգում հավաքելով *141# USSD հրահանգը կամ զանգահարելով 064046 համարին: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոմինգում գտնվելիս այն կտրամադրվի բաժանորդին 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի  ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, որոնք ավելի քան 3 ամիս հանդիսանում են «ԱրմենՏել» ՓԲԸ բաժանորդ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–