USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արմենտելի աջակցությամբ սահմանամերձ գյուղերի երեխաները դասընթացներ կանցնեն Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կետրոնում

19.02.2015, 18:31
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին հայտնեցին  ընկերության  հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արմենտելի  աջակցությամբ սահմանամերձ գյուղերի երեխաները դասընթացներ կանցնեն Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կետրոնում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/  «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին հայտնեցին  ընկերության  հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 12 սահմանամերձ գյուղերի երեխաներ կայցելեն Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կրթական ճկուն համակարգ ունեցող ոսումնական կենտրոնում երեխաները կայցելեն անիմացիայի, թվային մեդիայի, խաղերի և կայքերի ստեղծման վերաբերյալ դասընթացների::

«Beeline-ը շարունակում է իրագործել սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ուրախ ենք, որ Beeline-ի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաները կունենան նոր և ակտուալ գիտելիքներ ստանալու ևս մեկ եզակի հնարավորություն, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը

«Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների տեղեկատվական տեխնոլոգիաներին անվճար ուսուցման համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ և ուսուցանել դրանք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման համար:

Բացման օրվանից մինչ օրս կենտրոնում  ուսում են ստացել ավելի քան 10  հազար մարդ։ 2013 թվականին ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ  Դիլիջանում ևս  բացվեց «Թումո» կենտրոն, առաջիկայում նախատեսվում է «Թումո» կենտրոն բացել նաև Ստեփանակերտում։–0–