Հայաստանի փաստաբանների պալատը մարզային փաստաբանների որակավորման բարձրացման առցանց դասընթացներ կանցկացնի
21.01.2014,
16:32
Հայաստանի փաստաբանների պալատը մարզային փաստաբանների որակավորման բարձրացման հեռահար դասընթացներ կանցկացնի առցանց ռեժիմում, ասաց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրվա արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փաստաբանների պալատը մարզային փաստաբանների որակավորման բարձրացման հեռահար դասընթացներ կանցկացնի առցանց ռեժիմում, ասաց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրվա արդյունքները։
«Մարզային փաստաբանների պրոֆեսիոնալ մակարդակը հաճախ չի համապատասխանում բարձր որակավորմանը, ինչի կապակցությամբ մենք առաջիկայում նախատեսում ենք նրանց որակավորման բարձրացման առցանց դասընթացների ծրագիր իրականացնել», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զոհրաբյանը։
Բացի այդ պալատի նախագահը նշեց նաև մարզերում փաստաբանների անբավարար սոցիալական վիճակի խնդիրը։
«Մարզային փաստաբաններն աշխատում են վատ պայմաններում` հաճախ չունենալով անգամ սեփական գրասենյակ», – ասաց Զոհրաբյանը։
Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ պալատն աշխատում է ծրագրի իրականացման ուղղությամբ, որը մարզպետարանների հետ փոխշահավետ համագործակցություն է ենթադրում։
«Եթե մարզպետարանները փաստաբաններին աշխատասենյակներ տրամադրեն, ապա մենք կտրամադրենք անհրաժեշտ տեխնիկա։ Միակ բանը, որը կպահանջվի փաստաբաններից, անվճար խորհրդատվությունների որոշակի սահմանաչափն է», – պարզաբանեց Զոհրաբյանը։
Այս կապակցությամբ նա նաև տեղեկացրեց, որ մարզերում նախատեսվում է տեղի փաստաբանական համակարգի խնդիրների պատասխանատու–համակարգողներ նշանակել, որոնք կզբաղվեն գոյություն ունեցող խնդիրների բացահայտմամբ և դրանց լուծմամբ։–0–