Առանց միջնորդավճարի հաշվի վերալիցքավորում՝ «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայփոստ»-ը ուրախ են տեղեկացնել, որ այսուհետև «Հայփոստ»-ի բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշվի վերալիցքավորում, ինչպես նաև վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի:
Գումարի փոխանցումը բաժանորդի հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:
ՎիվաՍել–ՄՏՍ—ի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության էջին Ֆեյսբուքում` հետևյալ հղմամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.mts.am։–0–