USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Թողարկվել է Android–ի համար նախատեսված նոր Opera Mini–ն

14.04.2015, 18:30
Android պլատֆորմով աշխատող սարքավորումների օգտատերերը կարող են Google Play–ից ներբեռնել Opera Mini բջջային բրաուզերի նոր տարբերակը` ամբողջովին նոր ինտերֆեյսով, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։
Թողարկվել է Android–ի համար նախատեսված նոր Opera Mini–ն

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Android պլատֆորմով աշխատող սարքավորումների օգտատերերը կարող են Google Play–ից ներբեռնել Opera Mini բջջային բրաուզերի նոր տարբերակը` ամբողջովին նոր ինտերֆեյսով, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։

Opera Mini–ի նախորդ տարբերակների պես Opera Mini 8–ը 10 տոկոսով փոքրացնում է վեբ կայքերի սկզբնական չափը, ինչը թույլ է տալիս արագացնել կոնտենտի ներբեռնումն ու տնտեսել շարժական ինտերնետը։  

Opera Mini–ն Opera–ի ամենատարածված հավելվածն է Android պլատֆորմով աշխատող սարքավորումների համար, նրան հետևում են Android–ի համար նախատեսված Opera բրաուզերն ու Opera Max հավելվածը, որը նախատեսված է տվյալների տնտեսման համար, այն հասանելի է միայն Android–ի համար։

Google Play–ից կարելի է անվճար ներբեռնել Android–ի համար նախատեսված Opera Mini–ն։

Opera–ն նաև կանխատեսումներ է արել ընկերության` Android պլատֆորմով գործող պրոդուկտներից օգտվողների թվի կապակցությամբ։ «Մենք կանխատեսում ենք, որ 2017 թ.–ին 275 մլն մարդ Android–ի պլատֆորմով կօգտվի Opera–ից, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է օգտատերերի գոյություն ունեցող քանակը։ Այս աճը թույլ կտա ավելի ամրապնդել Opera–ի դիրքերը` որպես գերիշխող բրաուզեր արագ զարգացող տնտեսություններում», – նշել է Opera Software ընկերության գլխավոր տնօրեն Լարս Բոյլեսենը։

IDC միջազգային հետազոտական ընկերության տվյալներով` սմարթֆոնների օպերացիոն համակարգերի շուկայում Android–ի մասնաբաժինը 2014 թ.–ին գերազանցել է 81 տոկոսը։ Այս միտումով է պայմանավորված նաև Android պլատֆորմով Opera բազայի օգտատերերի մշտական աճը։ –0–