USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

11.03.2016, 20:06
Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլիւ ծառայությունը։
Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլիւ ծառայությունը։

Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «WEB ԾԻՐԱՆ»-ի գլխավոր գործընկերն է:

«Հինգ տարի առաջ նախաձեռնած՝ այն ժամանակ փորձարարական այս նախագիծն արդեն դարձել է կայացած փառատոն: Սա է կայուն զարգացումը, որին մենք միշտ ձգտում ենք: Եվ երիտասարդ կինոգործիչների այս ոգևորությունն է, որ մենք ցանկանում ենք տեսնել: Համոզված եմ, որ ապագայում դեռ կլսենք այս երիտասարդներից շատերի մեծ հաջողությունների մասին, և կհպարտանանք, որ իրենց ճանապարհը սկսել են հենց «WEB ԾԻՐԱՆ»-ից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հինգերորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 3-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, կինոլրագրող Ռուզան Բագրատունին, լրագրող Գոհար Հակոբյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 3-ին՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 24 ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում դիտելուց հետո:

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակը կիսել են Լուսինե Պապոյանը՝ «Ռադիոլա» և Գարիկ Ավագյանը՝ «Ես լսեցի մի անուշ ձայն…» ֆիլմերի համար:

Գլխավոր մրցանակակիրները կպարգևատրվեն 200 000-ական դրամով: Սահմանված էր նաև խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար:

Խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Արփի Բալյանի «Արվեստանոց էի ուզում» ֆիլմը: «Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Արման Այվազյանին «Քառուղի» ֆիլմի համար, որը դիտել էր 3018 օգտատեր: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները կստանան նկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:-0-