USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ամանորի լավագույն նվերը կդառնա սմարթֆոնը կամ պլանշետը

16.12.2013, 19:35
Սմարթֆոններն ու պլանշետները տոների լավագույն նվերներն են. մարդկանց 85 տոկոսը ցանկանում է Ամանորին որևէ նոր սարք ստանալ, իսկ 65 տոկոսը պատրաստ է նման նվեր մատուցել, վկայում են Hi-Tech Mail.Ru  կայքի հարցման տվյալները, հաղորդում է Digit.ru–ն։
Ամանորի լավագույն նվերը կդառնա սմարթֆոնը կամ պլանշետը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սմարթֆոններն ու պլանշետները տոների լավագույն նվերներն են. մարդկանց 85 տոկոսը ցանկանում է Ամանորին որևէ նոր սարք ստանալ, իսկ 65 տոկոսը պատրաստ է նման նվեր մատուցել, վկայում են Hi-Tech Mail.Ru  կայքի հարցման տվյալները, հաղորդում է Digit.ru–ն։

Այս տարի ամենապահանջված նվերներն են սմարթֆոնները (դրանք նշվում են հարցման մասնակիցների 29 տոկոսի ցանկությունների ցանկում) և պլանշետները, որոնց մասին երազում է 24 տոկոսը։ Հարկ է նշել, որ այս տարի հետաքրքրության որոշակի նվազում է նկատվում. անցյալ տարի դրանց հանդեպ հետաքրքրությունը հասնում էր համապատասխանաբար  32% և 33%–ի։ Դրա փոխարեն նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թվով մարդիկ են ցանկանում նոութբուք (11%) կամ լուսանկարչական սարք (7%) սնվեր ստանալ։ Միաժամանակ մարդկանց միայն 5 տոկոսն է համարում, որ նման նվերը Ամանորի համար ճիշտ չէ։

Պատասխանողների մեծ մասը կցանկանային նվեր ստանալ Apple–ի սարքը, որն այս տարի գրավչությամբ գերազանցել է Samsung–ի արտադրանքին. հարցվողների մոտ մեկ երրորդ մասը երազում է ամերիկյան սարքի մասին։ Առաջատարների հնգյակում են նաև Sony, Nokia և Asus ընկերությունները։

Այս տարի նվերները կգնեն էլեկտրոնիկայի ավանդական խանութներում. կայքի հարցման մասնակիցների 41 տոկոսը հենց այս խանութներում կփնտրեն իրենց անհրաժեշտ սարքերը։ Ինտերնետի միջոցով պատրաստ է պատվերներ կատարել պատասխանողների 36 տոկոսը, ևս 8 տոկոսը նվերներ կգնի արտերկրից։ Նրանցից մեծ մասը` 27 տոկոսը, այդ նպատակով պատրաստվում է ծախսել 10–20 հազար ռուբլի, իսկ 26 տոկոսն էլ պատրաստ է գնումների համար ավելի քան 20 հազար ռուբլի ծախսել։ –0–