USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանում տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը

27.12.2016, 18:07
Երևանի կենտրոնում` Կարապի լճի տարածքում, տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը:
Երևանում տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում` Կարապի լճի տարածքում, տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը:

Ինչպես նշվում է սարքը ֆինանսավորած Awesome հիմնադրամի հաղորդագրության մեջ, կայանը «աշխատում» է էկոլոգիապես մաքուր արևային էներգիայով:

Կայանի արևային վահանակները լիցքավորում են վերալիցքավորվող լիթիումային մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։

«Սա նշանակում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ արև չկա, օրինակ՝ գիշերը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կայանը ունի վեց միակցիչներ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։

«Մարտկոցի լիովին լիցքավորման համար պահանջվում է 4-6 ժամ ցերեկային լույս, այս դեպքում կայանը կարող է էներգիա տրամադրել գաջեթներին 40+ ժամ ժամկետով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Awesome Foundation հիմնադրամը համաշխարհային կազմակերպություն է, որը երկրանգդի վրա կյանքի է կոչում հետաքրքիր գաղափարներ: Հիմնադրամը միկրովարկեր է տրամադրում 1000 դոլարի սահմանում այն մարդկանց, ովքեր աշխատում են զարմանահրաշ նախագծերի ստեղծման վրա: -0-