USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ

22.04.2016, 20:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ, ուրբաթ տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ, ուրբաթ տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ինստիտուտի նախագահ, Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին: 

«Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարևորությունը արդյունավետ և թափանցիկ գործարար կառավարում ապահովելու տեսանկյունից: Ներքին աուդիտը, բժշկական լեզվով ասած՝ հնարավոր խնդիրների վաղ կանխարգելման համակարգ է: Այն միտված է վերհանելու տարաբնույթ ռիսկերն ու անհամապատասխանությունը ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Նշվել է նաև, որ 2016 թ. սեպտեմբերի 15-16 Երևանում անցկացվելու է 2-րդ միջազգային կոնֆերանսը, այս տարի՝ «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրի ներքո, որտեղ բացման խոսքով հանդես են գալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը (մանրամասները conf2016.iia.am կայքում):

Հանդիպման ավարտին Արա Չալաբյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Բանախոսը կարևորել է Հայաստանը միջազգային մասնագիտական շրջանակներում որպես առաջադեմ մոտեցումներ կիրառող երկիր ներկայացնելը:

Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013թ. (www.iia.am), ներկայումս ունի 57 կազմակերպություն ներկայացնող 165 անդամ, որոնց թվում են նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 5 աշխատակիցներ:

Հայաստանյան Ինստիտուտը հանդիսանում է ԱՄՆ-ում հիմնադրված Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի ցանցի լիիրավ անդամ, որի մեջ մտնում են աշխարհի 105 երկրների նմանատիպ կառույցներ: ԱՊՀ երկրներում բացի Հայաստանից լիիրավ ինստիտուտներ կան Ռուսաստանում և Ուկրաինայում:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:  -0-