USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՈՒԵՖԱ-ի Եվրո 2016-ի առաջնության ցուցադրման հովանավորն է Հայաստանում

14.06.2016, 19:16
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Առաջին ալիքով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրման հովանավորն է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՈՒԵՖԱ-ի Եվրո 2016-ի առաջնության ցուցադրման հովանավորն է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Առաջին ալիքով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրման հովանավորն է, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերությունը։

«Երկար սպասված իրադարձությունը լավ առիթ է՝ սիրելի թիմերի խաղը վայելելու և դրանց երկրպագելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆուտբոլասերներին մաղթում է սպորտային խանդավառությամբ լի բազմաթիվ պահեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ Հ1 հեռուստաընկերության հետ ստորագրել է բացառապես հովանավորչական պայմանագիր և ՈՒԵՖԱ-ի խաղերի հեռարձակմանն առնչվող հարցերին միջամտելու իրավունք կամ արտոնություն չունի:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։-0-