USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտների հերթական խմբին

25.05.2017, 11:52
Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորողների հերթական խումբն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտների հերթական խմբին

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորողների հերթական խումբն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը։

Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսության և նրա հետ հարցուպատասխանի արդյունքում՝ երիտասարդները ծանոթացել են հետաքրքրող թեմաներին: 

Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին, ինչպես նաև երկրի հեռահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններն ու նվաճումները: Կազմակերպվել է նաև շրջայց տարբեր վարչություններում: Ինտերակտիվ շփման միջոցով «Արեգնազանի» սաները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, առավել հստակ պատկերացում կազմել բիզնես ոլորտի ամենօրյա գործառույթների և կորպորատիվ պատասխանատվության մասին:

«Մասնագիտական կողմնորոշումը նույնքան կարևոր է, որքան գիտելիքների ձեռքբերումը, ընդ որում երիտասարդ տարիքից: Նման հանդիպումներն աշակերտներին հնարավորություն են տալիս գործնական և  անմիջական շփման ճանապարհով բացահայտելու իրենց մասնագիտական նախընտրությունները՝ ապագայում մասնագիտական հաջողված ուղի կերտելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Իրազեկվածությունը և գործնական գիտելիքները կարևոր են մասնագիտական կողմնորոշման և զարգացմանհամար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը հեռահաղորդակցության ոլորտով, ընկերության կառավարման մշակույթով հետաքրքրվող երիտասարդների հետ, որոնք ցանկանում են պատկերացում կազմել ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ:

«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից և Հայաստանի առաջին ու միակ վալդորֆյան դպրոցն է: Վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքը ներդաշնակ զարգացումն է: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-