USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրության գլխավոր գործընկերը

20.09.2016, 20:28
ՎիվաՍել-ՄՏՍ հեռահաղորդակցական ընկերությունը դարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրության  գլխավոր գործընկերը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրության  գլխավոր գործընկերը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ հեռահաղորդակցական ընկերությունը դարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրության  գլխավոր գործընկերը։ Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի անկախության 25–ամյակին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ցուցադրությունում ներառվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին պատրաստված պատմական հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:

Հայաստանի և Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Ցուցադրությունը, ներկա սերունդի համար ուսուցողական ու դաստիարակչական նշանակությանը զուգահեռ, համազգային ակնածանքի ու հարգանքի դրսևորման յուրատեսակ ուղերձ է գերագույն արժեքի՝ անկախ պետականության և դրա խորհրդանշանների հանդեպ: Ցուցադրության մեջ ներառվել են ՀՑԹԻ-ի, ՀՅԴ Բյուրոյի թանգարանի, Լոս Անջելեսի «Արարատ Էսքիճէան» թանգարանի, Բոստոնի Հայկական թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, Կարեն Յեփեյի հուշ-թանգարանի, Դանիա, Բոստոնի Հայկական ազգային հետազոտությունների ընկերակցության Ռումինիայի հայոց թեմի թանգարանի նմուշները:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին – 0-