USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՎիվաՍել-ՄՏՍ-ից բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում Unibank-ի միջոցով ՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով

03.10.2018, 12:06
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով։
ՎիվաՍել-ՄՏՍ-ից բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում Unibank-ի միջոցով ՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով, առավելագույնը 12 ամիս ժամկետով և առանց որևիցե սպասարկման վճարի, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառյաությունը։ 

Սարքի նվազագույն արժեքը պետք է կազմի 29,900 դրամ:

Բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման համար վարկի առավելագույն սահմանաչափը 1,500,000 դրամ է:

Կարևորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձևակերպվի տեղում: Առաջարկը գործում է մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը և ընդգրկում է շարժական սարքերի լայն շրջանակ՝ գնային տարբեր կատեգորիաներում: 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել  «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկռրեւփյսն սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Ընկերության նորություններին վերաբերյալ մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության Ֆեյսբուքյան էջին։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:–0–